Սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում շատ ավելի պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնվում․Օրբելյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Երկրի ղեկավարը շեշտեց, որ դա իր քաղաքական դիրքորոշումն է։
«Այդուհանդերձ՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,-հավելեց Փաշինյանը։
«Անկախության հռչակագիրը Սամանադրությունից հանելը լրջագույն խնդիր է, բայց սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում շատ ավելի պրոբլեմատիկ կետեր կան, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնվում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
Ըստ մասնագետի՝ Սահմանադրական փոփոխությունների ակնկալիքներից մեկն էլ լինելու է գործող իշխանությունների վերընտրվելն ապահովելը։