Նոր ցեղասպանությունները հնարավոր են դառնում այն պատճառով, որ դրանց նախորդածներն իրականացնողները չեն պատժվել․Միրզոյան

Sputnik
1915 թվականին օսմանյան կայսրությունն իրականացրեց հայերի Եղեռնը։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը հաջորդեցին Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի ջարդերը, և արդեն 21-րդ դարում հայաթափվեց և էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը այս ողբերգական իրադարձությունները դիտարկում է մի շղթայի մեջ և համաձայն է այն դիտարկման հետ, որ այդ ամենը տեղավորվում է Ցեղասպանության սահմանման մեջ։
«Նոր ցեղասպանությունները հնարավոր են դառնում այն պատճառով, որ դրանց նախորդածներն իրականացնողները չեն պատժվել»․-ընդգծում է Միրզոյանը։