Մենք չենք մոռանում. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Ծիծեռնակաբերդում

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում ապրիլքսանչորյան Ծիծեռնակաբերդն է։
Sputnik
Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկների պատ է գոյանում. հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարում իրականացված մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելեց Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուշահամալիր եկավ հոգևոր դասի ուղեկցությամբ։ Տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։
Մարդկանց հոսքը չի դադարում։
1 / 20

Պատվո պահակախումբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

2 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

3 / 20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

4 / 20

Պատվո պահակախումբ

5 / 20

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

6 / 20

Նվագախմբի անդամ

7 / 20

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

8 / 20

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

9 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

10 / 20

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

11 / 20

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

12 / 20

Անմար կրակին նայող փոքրիկ

13 / 20

Ծիծեռնակաբերդի ճանապարհին

14 / 20

Մարդիկ ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ

15 / 20

Ծիծեռնակաբերդի ճանապարհին

16 / 20

Փոքրիկը ծաղիկ է խոնարհում անմար կրակի մոտ

17 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

18 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

20 / 20

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Սադրիչ գործելակերպ. Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը