Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը ՌԴ 8 շրջաններում ոչնչացրել են 87 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր. ՊՆ

Ղրիմի տարածքում ոչնչացվել է 45 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այս գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի ութ շրջանների վրա որսացել և ոչնչացրել են 87 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 45-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, տասը անօդաչու թռչող սարք խոցվել է Բելգորոդի և Կուրսկի շրջանների, ութը՝ Վորոնեժի շրջանի, չորսական` Բրյանսկի, Լիպեցկի և Նիժնի Նովգորոդի շրջանների տարածքներում և երկուսը` Մոսկվայի մարզի տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։