Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուն Գորլովկայում հարվածել է հասարակական տրանսպորտի կանգառին

Միխայլովկայում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուի հարձակման պատճառով տուն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն հարվածել է Գորլովկայի հարավային հատվածում գտնվող Կենտրոնական-քաղաքային շրջանի հասարակական տրանսպորտի կանգառին։ Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինական ահաբեկիչների ԱԹՍ–ն Միխայլովկայում (Գորլովկայի Կենտրոնական-քաղաքային շրջան) հասարակական տրանսպորտի կանգառի է հարվածել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան», – գրել է Պրիխոդկոն իրTelegram– ալիքում։
Նա նշել է, որ Միխայլովկայում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուի հարձակման պատճառով տուն է վնասվել։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի և կառավարության վարչությունը միաժամանակ հայտնել է, որ 01:30-ին և 9:35-ին (Մոսկվայի ժամանակով) ուկրաինական զորքերը գնդակոծել են Գորլովկայի Կենտրոնական–քաղաքային և Նիկիտովսկի շրջանները՝ արձակելով 155 մմ տրամաչափի երեք արկ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։