Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Տարասովկա բնակավայրը․ ՊՆ

Զինծառայողներ
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Տարասովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տարասովկա բնակավայրը», - ասված է նախարարության ամփոփագրում:
Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը խոցել են 1 ռազմական օդանավակայան, ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր և «Vampire» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանատեղին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։