Պուտինի և Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, նախապատրաստում է ընթանում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Հերթական անգամ Մոսկվա է ժամանելու ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիտկոֆը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այս հանդիպումը պետք է արդյունավետ լինի։ Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը ցանկանում են արդյունքի հասնել։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»-ասել է Պեսկովը Point պարբերականին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով մի ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ հերթական անգամ Մոսկվա է ժամանելու ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ ուրբաթ օրը:
Սպիտակ տունը հաստատել է Ուիտկոֆի այցը Ռուսաստան այս շաբաթվա ընթացքում: Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կրեմլը կտեղեկացնի Պուտինի և Ուիտկոֆի հանդիպման մասին, եթե այն տեղի ունենա: