Հրդեհ Իսրայելում. մարդկանց տարհանում են մի շարք բնակավայրերից

Ոստիկաններ
Ավտոճանապարհները փակ են երթևեկության համար, խափանվել է երկաթուղու աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Իսրայելի իշխանությունները մարդկանց տարհանում են Երուսաղեմի և առափնյա հարթավայրի միջև ընկած հատվածում գտնվող մի շարք բնակավայրերից։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պատճառը չափազանց չոր և շոգ եղանակի պատճառով բռնկված անտառային հրդեհներն են։
Ոստիկանության տվյալներով՝ մի շարք ճանապարհներ փակ են: Արձանագրվում են նաև երկաթուղու աշխատանքի խափանումներ։
Ստամբուլում երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ է տուժել
Իսրայելի օդերևութաբանական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ ապրիլի 23-ին երկրի կենտրոնական շրջաններում ջերմաստիճանը հասել է +41 աստիճանի՝ 10 տոկոս հարաբերական խոնավության պայմաններում:
Անտառային հրդեհ Նյու Ջերսիում. շուրջ 3000 բնակիչ է տարհանվել