ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայտնի հայերը հասարակությանը կոչ են անում մասնակցել ավանդական դարձած ջահերով երթին։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իրենց էջերում գրառումներ են արել երգչուհիներ Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, դերասան–հաղորդավարներ Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը, Լուիզա Ղամբարյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
Նրանք թեմատիկ լուսանկարով կոչերը հրապարակել են սոցցանցի «պատմություններ» բաժնում։
Սոֆի Մխեյան
© Photo : ՀՅԴ ՀԵՄ
Ավելի վաղ հայտնել էինք, որ նման կոչով հանդես է եկել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ջահերով երթն անցկացվում է 1999 թվականից։ Այս տարի նույնպես ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին, երթը կանցկացվի, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Կազմակերպիչը ՀՅԴ երիտասարդական թևն է։