Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները ՌԴ շահերից չեն բխում․ Լավրով

Լավրովի խոսքով՝ մյուս խնդիրը ռուսաստանյան օրենքների պահպանման և միգրանտների միջավայրում հանցավոր միտումներ թույլ չտալու անհրաժեշտությունն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստան կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե իրավիճակը դիտարկենք ընդհանուր գծերով, ապա, իհարկե, աշխատանքային միգրանտների թվի կրճատմանը հանգեցնող քայլերը հազիվ թե բխում են մեր շահերից, քանի որ աշխատող ձեռքերի պակասը կարող է համապատասխան ծրագրերը պակաս իրատեսական դարձնել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ մյուս խնդիրը ռուսաստանյան օրենքների պահպանման անհրաժեշտությունն է և «թույլ չտալը, որ աշխատանքային միգրանտների միջավայրում հանցավոր միտումներ ձևավորվեն։ Իսկ նման դեպքեր հանդիպում են»։
ՌԴ–ն ցանկանում է սահմանափակել միգրանտների կողմից ռուսաց լեզվի թեստը հանձնելու փորձերի թիվը
Նշենք, որ փետրվարի 5-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրում ապօրինի բնակվող օտարերկրացիներին արտաքսելու միգրացիոն ռեժիմը։ Նրանք կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում, որը ենթադրում է մի շարք սահմանափակումներ, արգելքներ և հետագա արտաքսում: