Արտյոմ Սարգսյանը սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն է դարձել խոցասուսերի առաջնությունում

Սուսերամարտիկ Արտյոմ Սարգսյանը
Սուսերամարտի Ռուսաստանի առաջնությունն անցկացվում է Ուֆայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Սուսերամարտիկ Արտյոմ Սարգսյանը դարձել է խոցասուսերի Ռուսաստանի առաջնության հաղթող, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Եզրափակիչում Սարգսյանը հաղթել է Ռոման Սելյուտինին։
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Միխայիլ Բելոզերովը և Եգոր Լոմագան:
Սուսերամարտի Ռուսաստանի առաջնությունն անցկացվում է Ուֆայում և կավարտվի ապրիլի 29-ին: