ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկի համար բերված սառնարանից մի շարք արգելված իրեր են գտել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը:
Խուզարկության արդյունքում սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, 2 բաժանորդային քարտ և այլն:
ՔԿԾ-ն հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները: