Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին մոտենում ենք անսովոր անհանգստությամբ։ Հայաստանի կառավարությունը օրեր առաջ հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այևս առաջնահերթ չէ։
Այդուհանդերձ, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կա գոնե մեկ հայ` ապրիլի 24-ը նրա համար 20-րդ դարի առաջին ցեղասպանության նահատակների ոգեկոչման, ճանաչման ու դատապարտման օր է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 3 տասնյակից ավելի երկրներ, նաև` Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Կառավարության հայտարրաությունից հետո սակայն, մտավախություն կա, որ գործընթացը կարող է կանգ առնել։ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլերի, արդյունքների և 110-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հետ։