Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Այն, ըստ էության մի քանի ճշգրտում է անում։
Առաջինն այն է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Եվ, երկրորդը` բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
Մայր դատարանի որոշման նրբություններին Sputnik Արմենիան խնդրել է անդրադառնալ Կոնցեռն-դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանին։