49 մլն դրամի մարդասիրական օգնություն Սիրիային. կառավարությունը 2–րդ ծրագիրն է իրականացնում

Աջակցության շրջանակում Սիրիայի բնակիչներին կտրամադրվի մթերք և դեղորայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 49 մլն դրամի մարդասիրական օգնություն կփոխանցվի Սիրիայի բնակչությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նշվում է, որ այս գումարը ՀՀ ներքին գործերի նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։
Այս գումարը նախատեսվում է ուղղել Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն։
«Մարդասիրական օգնության շրջանակում ՀՀ կառավարությունը Սիրիայի բնակիչներին կտրամադրի մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջին օգնությունը Սիրիա տեղափոխել է մարտի 21–ին։ Այդ նպատակով հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց` հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Այդ ժամանակ 4 բեռնատար հատել էր անցակետը։