ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ շրջանների յոթ բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վոլոկոնովսկի շրջանի Շախովկա խուտորում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքի նետման հետևանքով կոտրվել են սեփական տան պատուհանները, վնասվել է տանիքը։ Բորիսովի շրջանում Գրուզսկոյե գյուղն է ենթարկվել ԱԹՍ-ի հարձակման. վնասվել են մասնավոր տնային տնտեսության բակային կառույցը և պարիսպը։ Ռակիտյանսկի շրջանի Իլյոկ-Կոշարի գյուղում դրոնը պայթեցրել է արտադրական ձեռնարկության շենքերից մեկի տանիքը»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Շեբեկինսկի շրջանում յոթ դրոն է հարձակվել Նովայա Տավոլժանկա գյուղի վրա, վնասվել է ձեռնարկության երկու մասնաշենք, երեք մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա: Գրաֆովկա գյուղում դրոնի հարվածից կոտրվել են սեփական տան պատուհանները, վնասվել է ճակատամասը։
Մարզի ղեկավարի հաղորդագրության մեջ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։