ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականներն ազատագրել են Կուրսկի մարզի Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի Բելոգորսկի տղամարդկանց մենաստանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Հյուսիս» զորախմբի աղբյուրը։
«Հակառակորդի դիմադրությունը կոտրվել է, Գորնալսկի Սուրբ Նիկոլաևսկի վանքն ազատագրվել»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վանքն օգտագործել են բացառապես ռազմական նպատակներով՝ այնտեղ տեղադրելով ԱԹՍ–ների կառավարման կետեր և հրետանային կայանքներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։