Լիբանանի հարավում «Հզբոլլահի» հրամանատար է ոչնչացվել. Իսրայելի բանակ

«Մաջդալ Զուն» համալիրը գտնվում է Հանիա շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում ոչնչացրել է շիա «Հզբոլլահ» շարժման «Մաջդալ Զուն» ռազմական համալիրի հրամանատարին: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Հզբոլլահի» հրամանատարին, որը պատասխանատու է «Մաջդալ Զուն» համալիրի համար և գտնվում էր Լիբանանի հարավային Հանիա շրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարին ՑԱԽԱԼ-ը ավարտեց զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից համաձայն զինադադարի համաձայնագրի, որը մեկ տարվա շարունակական էսկալացիայից հետո ձեռք էր բերվել Իսրայելի իշխանությունների հետ 2024 թվականի նոյեմբերին։ Ընդ որում` իսրայելական բանակը մնաց Հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողությամբ։
Իսրայելի գիշերային հարվածը Բեյրութի արվարձանին. 4 մարդ է զոհվել
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից (հյուսիս), որը տեղ-տեղ հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա։ Ընդ որում, Բեյրութը չկարողացավ պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է: Հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ՑԱԽԱԼ-ն ամեն օր շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով շարունակում են զոհվել նաև խաղաղ բնակիչներ: