Հետխորհրդային որոշ երկրներում երիտասարդները քիչ բան գիտեն Հայրենականի պատմության մասին

Ռուսաստանցի պատմաբանը կարծում է, որ որոշ հետխորհրդային երկրների դասագրքերում բավարար տեղեկատվություն չկա Հայրենական մեծ պատերազմի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հետխորհրդային որոշ երկրների երիտասարդները քիչ բան գիտեն Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին, անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածության մակարդակը, Sputnik գործակալությանը ասել է ռուսաստանցի պատմաբան Ալեքսանդր Չուբարյանը Մոսկվայում կայացած միջազգային գիտական ​​համաժողովի շրջանակում։
«Ես հաստատ գիտեմ. Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում երիտասարդ սերունդը կարիք ունի ավելի շատ տեղեկացված լինել այս մասին», – նշեց պատմաբանը։
Մասնավորապես, Ղազախստանի և Ուզբեկստանի գործընկեր պատմաբանները դժգոհում են, որ երիտասարդ սերունդը քիչ բան գիտի պատերազմի մասին։ Բայց դա երիտասարդ սերնդի մեղքը չէ, կարծում է Չուբարյանը։ Այնտեղ տպագրվող դասագրքերում քիչ են գրում Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին։
Պատերազմի մասին ավելի ծավալուն նյութեր դասագրքերում ներառելու հարցը քննարկվելու է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների տնօրենների ասոցիացիայում, որն այս տարի դառնում է 20 տարեկան։
«Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը» գիտաժողովի նպատակն է հակազդել պատմությունը խեղաթյուրելու և աշխարհում նացիստական ​​գաղափարախոսությունը վերականգնելու փորձերին։