Տպավորություն եմ ստացել, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն.Սիմոնյան

Sputnik
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կուլիսներում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Սիմոնյանը Գաֆարովայի հետ առանձնազրույցից հետո տպավորություն է ստացել, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։
«Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնենք, որով մենք զբաղվում ենք»,-նշել է Սիմոնյանը:
Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Գաֆարովայի հետ նաև այլ հարցերի մասին են խոսել, բայց պայմանավորվել են, որ դրանց մասին հրապարակային չեն խոսելու, մանավանդ` որևիցե նոր ու դարակազմիկ բան չի եղել, առավել ևս, երբ այդ ֆորմատով որևէ բան որոշել չէին կարող։