META-ն ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարի, պատմության կամ անունը օգտագործելու համար այլևս պրոֆիլ չի ջնջում․Հայրապետյան

Sputnik
Մի քանի տարի է, ինչ ֆեյսբուքյան տիրույթում անմիջապես արգելափակվում էին այն էջերն ու օգտահաշիվները, որոնցում օգտագործվում էին Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անուն-ազգանունն ու նրա լուսանկարները։ Ծրագրավորող Սամվել Հայրապետյանին հաջողվել է տարիների համառ պայքարից հետո հասնել որոշակի արդյունքների։
«META ընկերությունը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարի, պատմության կամ անունը օգտագործելու համար այլևս պրոֆիլ, էջ, խումբ չի ջնջում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է Հայրապետյանը։
Ըստ մասնագետի՝ Մոնթեի նկարը ժամանակ առ ժամանակ ջնջում են սակայն բողոքարկելու արդյունքում հիմնականում վերականգնում են։ Նաև դեպքեր են լինում, որ հրամանատարի անուն ազգանունը պարունակող գրառումներն են հեռացնում որոնք բողոքարկելու արդյունքում վերականգնվում են
«Շատ կարևոր է ավելի ու ավելի հաճախ կիսվել հրամանատարի նկարներով ու պատմություններով։ Շատ կարևոր է հաճախակի օգտագործել հրամանատարի անուն ազգանունը ու ամեն անգամ երբ META-ն կհեռացնի դա՝ շատ կարևոր է բողոքարկել ու շահել»,-ընդգծում է Հայրապետյանը։