Մեր կանխատեսումներով՝ հայտարարգիր կներկայացնի մոտ 100 000 քաղաքացի․Սարգսյան

Sputnik
«Մինչ օրս հայտարարագիր է ներկայացրել 35 հազար քաղաքացի, ինչը ցածր ցուցանիշ է»,-խորհրդարանում փաստել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով` քաղաքացիների զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման պատճառով։ Թունյանն առաջարկել է հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։ Համապատասխան օրինագիծն Ազգային ժողովը երեկ ընդունել է առաջին ընթարցմամբ։
«Մեր կանխատեսումներով՝ հայտարարգիր կներկայացնի մոտ 100 000 քաղաքացի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։