ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Մոսկվայի և Կիևի միջև գործարք կկնքվի այս շաբաթ։
«Հույս ունեմ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ», - գրել է Թրամփը սոցցանցում։
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ գործարքի հնարավոր կնքումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան կսկսեն գործեր վարել ԱՄՆ-ի հետ և «հարստություն վաստակել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ռազմական բոլոր գործողությունները մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն (Մոսկվայի ժամանակով) դադարեցնելու մասին և Կիևին կոչ էր արել անել նույնը։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների և ողջունում է ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների ձգտումը ուկրաինական հակամարտության արդար կարգավորման հարցում։