Սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Եզրափակիչ գոտեմարտում Եգորյանը 15:14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուշնիկովային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը դարձել է Ուֆայում կայացած սուսերամարտի Ռուսաստանի առաջնության թրասուսերի կանանց մրցաշարի հաղթող, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ եզրափակիչ մենամարտում Եգորյանը 15:14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուշնիկովային:
Բրոնզե մեդալակիր են դարձել կրկնակի օլիմպիական չեմպիոն Սոֆյա Վելիկայան և Վերոնիկա Բուլուկովան:
Սուսերամարտի Ռուսաստանի առաջնությունն անցկացվում է Ուֆայում ապրիլի 21-28-ը: