Մոտ 700 ծառով նոր անտառային գոտի կհիմնվի Աշտարակ–Երևան ճանապարհի հարակից լանջերին

Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրենը ներկացացրեց առաջիկայում կանաչապատման ենթակա հատվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այս շաբաթվա ընթացքում մոտ 700 ծառով նոր անտառային գոտի կհիմնվի Աշտարակ–Երևան ճանապարհի լանջերին: Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Ամռանը կտնկվի 3000-4000 հատ ծառ և թուփ»,–ասաց Բեգոյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հայտնեց, որ շաբաթ օրը` ապրիլի 18–ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում տնկվել է 1300 ծառ և 200 մշտադալար թուփ։
Նպատակ ունենք ներմուծվող արժեքավոր ծառատեսակներն աճեցնել ինքներս. Ավինյան
Նրա խոսքով` այդ տարածքում արդեն իրականացվել են շինարարական բարեկարգման աշխատանքներ, կառուցվել է գեղեցիկ կասկադ, տեղադրվել են շատրվաններ, տարածքն ամբողջությամբ հագեցած է ոռոգման համակարգով: