Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ շաբաթում ԴԺՀ–ում ուկրաինական ԱԹՍ–ների գրեթե 270 հարձակում է եղել խաղաղ բնակիչների վրա

Անօդաչուները որսացել են Դոնեցկի, Մակեևկայի և Գորլովկայի երկնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Նախորդ շաբաթվա ընթացքում ԴԺՀ-ում խափանվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրեթե 270 հարձակում քաղաքացիական բնակչության և հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
«Անցած շաբաթվա ընթացքում օդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի «Դոնբասի գմբեթ» համակարգը Դոնեցկի, Մակեևկայի և Գորլովկայի վրա հայտնաբերել և որսացել է թշնամու 269 անօդաչու թռչող սարք», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ ուկրաինական անօդաչուների թվում եղել են երկու ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր, որոնք հետախուզություն են իրականացրել բնակելի թաղամասերի մոտակայքում, և մեկ կեղծ դրոն, որը նախատեսված է եղել հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։