ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Խաղաղ բնակիչ է զոհվել ԴԺՀ-ում՝ Գոլմովսկի գյուղի գերեզմանատանը Ուկրաինայի ԶՈւ-ի հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Գոլմովսկի գյուղի գերեզմանատանը Ուկրաինայի զինված կազմավորումների հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Գորլովկայի խաղաղ բնակիչ։ Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է վիրահատական սեղանին»,-նշել է Պրիխոդկոն։
Գոլմովսկի քաղաքատիպ ավանը գտնվում է Գորլովկայից 16 կմ դեպի հյուսիս-արևելք։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկությունները։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ: