Վերահսկողության մեխանիզմները բավարար են, նորի կարիքը չկա․Մարգարյան

Sputnik
Ազգային Ժողովում քննարկվում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը հեղինակել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Առաջարկվող փոփոխությամբ Պետական վերահսկողական ծառայության կազմում ձևավորվելու է մասնագիտացված ստորաբաժանում՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչություն։
Նոր կարգավորմամբ Տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն է իրականացվելու նաև պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ, չնայած նրան, որ գործող օրենքով ծառայությունը ՏԻՄ-երում իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունը մահակ է լինելու ըմբոստ համայնքապետների գլխին։
Կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ բացասաբար է վերաբերվում վերահսկողության նոր գործիքի ներդրմանը։ Նրա խոսքով՝ վրահսկողության մեխանիզմները բավարար են, նորի կարիքը չկա։