Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անցած շաբաթավերջին մասնակցեց ԱՊՀ-ի անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի 9-ին ներկա լինել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Դրան զուգահեռ հրապարակային լռություն է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի գործընթացում։ Համապատասխան օրենքի ընդունումից հետո Հայաստանի եվրոպականացման հարցերով զբաղվող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, և պաշտոնապես չի նշվել որևէ մեկի անունը, ով զբաղվելու է եվրոպական վեկտորի օրակարգով։
«Իշխանությունների այսօրվա քայլերը պոպուլիստական են»,-ստեղծված իրավիճակը գնահատելով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արման Բոշյանը։