Նախագահը բացառիկ ապրումակցող մարդ է. Սիմոնյանը` Քեոսայանին կոչում շնորհելու մասին

Կոչումը Քեոսայանին շնորհվել է հունվարի վերջին ՌԴ նախագահի հրամանագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ անձամբ է իր ամուսնուն` ռեժիսոր Տիգրան Քեոսայանին փոխանցել նրան Ռուսաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու լուրը:
Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն այս իրավիճակում բացառիկ ապրումակցում և կարեկցանք է ցուցաբերել:
Քեոսայանին կոչումը շնորհվել էր հունվարի վերջին` երկրի ղեկավարի հրամանագրով։
«Նախագահն այդ կոչումը հանձնեց շատ ջերմ խոսքերով։ Մեր նախագահը բացառիկ զգացող, կարեկցող մարդ է։ Ուղղակի զարմանալի է։ Ես անմիջապես գնացի Տիգրանի մոտ, ամեն ինչ պատմեցի նրան, ցույց տվեցի, թե ինչ է ասել նախագահը։ Ես հավատում եմ, որ նա լսում է: Վստահ եմ, որ դա նրան օգնում է»,-ասել է Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Ռեժիսորի մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են ախտորոշվել։