Երևանի Քանաքեռ թաղամասում 16-ամյա տղա է սպանվել

ԲԿ-ից ոստիկանական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱն, 20 ապրիլի - Sputnik. Երևանում երեկ ուշ երեկոյան մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել 16–ամյա մի տղա, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռում՝ ապրիլի 19–ին` ժամը 22:20-ի սահմաններում, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։ «Ուիգմոր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած ևս 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։
ԲԿ-ից ոստիկանական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
Պարզվում են մահացածի, «Ուիգմոր» ԲԿ տեղափոխվածի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։