Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինուժը Բելգորոդի մարզի շրջաններից մեկի ուղղությամբ 177 արկ է արձակել

Ուկրաինական հարվածների հետևանքները
Ուկրաինական հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը երեկ 177 արկ են արձակել Բելգորոդի մարզի Կրասնայա Յարուգայի շրջանի ուղղությամբ, երկու խաղաղ բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ապրիլի 18-ին հարձակման են ենթարկվել մարզի 9 շրջանների 43 բնակավայրեր։ Արձակվել է 199 արկ և արձանագրվել է 112 անօդաչու թռչող սարքի հարձակում, ԱԹՍ–ներից 42-ը խոցվել են: Վնասվել է մեկ բազմաբնակարան շենք, 15 առանձնատուն, երկու պահեստ, սոցիալական օբյեկտ, խանութ և 11 տրանսպորտային միջոց:
«Կրասնայա Յարուգայի շրջանի Կրասնայա Յարուգա, Պրիլեսյե գյուղերը, Գրաֆովկա, Դեմիդովկա և Ռեպյախովկա բնակավայրերը ենթարկվել են 27 գնդակոծության, որոնց ընթացքում արձակվել է 177 զինամթերք, արձանագրվել է 35 ԱԹՍ հարձակում, ԱԹՍ–ներից 4-ը խոցվել են», - գրել է Գլադկովը Telegram–ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսական զորքը Կուրսկի մարզի 64 բնակավայր է ազատագրել Ուկրաինայի ներխուժումից հետո. ՊՆ