Թուրքիան ծերանում է, բանակը շուտով խնդիրների կբախվի. նախարար

Ստամբուլ
Ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերի նախարարն ասել է, որ այսօր Թուրքիան չի կարող «թարմացնել» իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Թուրքիան գտնվում է բնակչության աճի տեմպերի նվազման տագնապալի մակարդակում, ինչի հետևանքով խնդիրների կարող է բախվել բանակը: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերի նախարար Մահինուր Օզդեմիր Գյոկթաշը։
«Այսօր մենք գտնվում ենք տագնապալի մակարդակում․ մեր ծնելիության գործակիցը 1,51 է։ Բնակչության ինքնավերականգնման գործակիցը 2.1 է: Այս պահին Թուրքիան չի կարող «թարմացնել» իրեն։ Մենք ծերանում ենք: Դա պայմանավորված է բազմաթիվ ասպեկտներով՝ արտադրությունից մինչև զբաղվածություն և առողջապահություն: Հնարավոր է, որ մենք չկարողանանք երիտասարդներ գտնել բանակ ուղարկելու համար», - ասել է նախարարը։
Գյոկթաշի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շրջանում 65 տարեկանների թիվը գերազանցել է 10 տոկոսը։ 2024-ի վերջի դրությամբ Թուրքիայում մինչև 17 տարեկան երեխաների և դեռահասների թիվը 21,8 միլիոն է եղել, այսինքն՝ երկրի բնակչության 25,5 տոկոսը։
ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել