Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը Կուրսկի մարզի 64 բնակավայր է ազատագրել Ուկրաինայի ներխուժումից հետո. ՊՆ

Կուրսկի մարզ
Բնակավայրերի կեսից ավելին ազատագրվել է այս տարվա մարտին և ապրիլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զինուժի ներխուժումից հետո ռուսական զորքը Կուրսկի մարզի 64 բնակավայր է ազատագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքը բնակավայրերի կեսից ավելին ազատագրել է մարտին և ապրիլին:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը Գորնալի և Օլեշնիի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։
Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր է ազատագրվել, այդ թվում՝ Սուջան։