Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՊՆ

ՌԴ ՊՆ
Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների ջանքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շևչենկո բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։