ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսական «Հյուսիս» զորախմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնյա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, հարված է հասցվել Կուրսկի մարզի Գորնալի շրջանում տանկային, մեքենայացված, դեսանտագրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության բրիգադի եւ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի կազմավորումներին:
Ավիացիան, անօդաչու թռչող սարքերը եւ հրետանին կենդանի ուժ եւ տեխնիկա են խոցել Սումիի մարզի Վոդոլագի, Կրովնոյե, Սադկի, Յունակովկա և Յաբլոնովկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։
Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր է ազատագրվել, այդ թվում՝ Սուջան։