Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը Սուրբ Զատիկի կապակցությամբ հրադադար է հայտարարել

Վլադիմիր Պուտին
Հրադադարը կգործի Մոսկվայի ժամանակով 18։00-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Սուրբ Զատիկի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլին։

«Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ այսօր՝ ժամը 18։00-ից մինչև կիրակի լույս երկուշաբթի գիշերը` ժամը 00.00-ն, ռուսական կողմը հրադադար է հայտարարում», - ասել Է Պուտինը։

Երկրի ղեկավարը կարգադրել է Զատկի հրադադարի շրջանում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։