Էրդողանն ու Թրամփը նախատեսում են հանդիպել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից առաջ. ԶԼՄ

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար
ՆԱՏՕ–ի գագաթնաժողովն անցկացվելու է հունիսին Հաագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը նախատեսում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Տեղեկությունը հայտնում է «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան և Վաշինգտոնը որոշում են Թուրքիայի և ԱՄՆ նախագահների ծրագրվող բանակցությունների օրն ու վայրը:
«Առաջին միջազգային գագաթնաժողովը, որին Էրդողանն ու Թրամփը կմասնակցեն, հունիսի 24-25-ը Հաագայում (Նիդեռլանդներ) կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է։ Սակայն սպասվում է, որ մինչ այդ երկու առաջնորդները կհանդիպեն Թուրքիայում կամ ԱՄՆ-ում», - գրում է պարբերականը։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ԱՄՆ–ի առաջնորդը հաջորդ ամիս այցելի Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ, սակայն այս ուղևորության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Էրդողանը Թրամփին կոչ է արել չեղարկել Թուրքիայի և Սիրիայի դեմ պատժամիջոցները