Մեծ հաղթանակի գործում Հայաստանի ներդրումն անվիճելի է․Նովիկով

Sputnik
«Մեր ժողովուրդները միասնաբար ունակ են մեծ նվաճումների, և դրա ապացույցը Հաղթանակի օրն է։ Մեծ հաղթանակի գործում Հայաստանի ներդրումն անվիճելի է, և պատմությունը վերաշարադրելու փորձերը հեռանկար չունեն»,-«Հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Հայաաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը:
Նրա խոսքով` նացիզմի խնդիրն այսօր էլ արդիական է, ուստի կարևոր է սխրանքների հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին։