Հուսով եմ, որ ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գրավական․Տիտով

Sputnik
Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգրո Տիտովը։
«Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,-Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության առիթով իր ելույթում նշել է Տիտովը։