Անցած շաբաթավերջին Թուրքիայում կայացավ Անթալիայի դիվանագիտական հերթական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Համաժողովի շրջանակում Միրզոյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, իսկ դրան հաջորդեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր։
Եռակողմ հանդիպմանը Միրզոյանը հայտարարեց` «Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծարենք ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը։
Ի դեպ, ավելի ուշ, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարն ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Որքանո՞վ կարող է Թուրքիան միջնորդի դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման հարցում, Sputnik Արմենիան այս և թեմային առնչվող այլ հարցեր է ուղղել Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կողմ»,-կարծում է թուրքագետը։