ՍԴ-ի որոշումը կարող է լուրջ խնդիր դառնալ դատախազության համար.Մելոյան

Sputnik
Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ավարտին արձանագրել է, որ օրենքի վիճարկվող հոդվածները համապատասխանում են Մայր օրենքին։
Խոսքը մասնավորապես հետևյալ ամրագրումների մասին է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո, և, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Սահմանադրական դատարանը թեև դեռ չի արձանագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հակասահմանադրականությունը, բայց ակնհայտ իրավական փաստերը, այնուամենայնիվ, արձանագրվել են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը, չբացառելով, որ ՍԴ-ի որոշումը կարող է լուրջ խնդիր դառնալ դատախազության համար։