ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում, նոր հաջողության են հասել հայ մարմնամարզիկները։
Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է 14.333 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով արծաթե մեդալ, իսկ մրցանակային եռյակը 14.200 միավորով եզրափակել է Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալը Հայաստան բերելով։
Հիշեցնենք, որ այսօր նժույգ թափերի վրա վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը։