ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ֆրանսիացի թեթև ատլետ Սոֆյան Սելմունին ձերբակալվել է զինված հարձակման կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Սելմունին ձերբակալվել է ապրիլի 2-ին և խոստովանել իր մեղքը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։
Նշվում է, որ Սելմունին ի սկզբանե մտադրվել է թալանել արձակուրդում գտնվող մարդու բնակարանը, բայց սխալմամբ մտել է 82-ամյա թոշակառուի տուն, կապել նրան ու սպառնացել զենքով։
Այնուհետև նա թալանել է այն բնակարանը, որն ի սկզբանե ծրագրել էր կողոպտել: Կապված տղամարդուն հաջողվել է զանգել ոստիկանություն, իրավապահներն արագ պարզել են հանցագործի ինքնությունը։ Պարզվել է, որ նա ապրում է մեքենայում։
Սոֆյան Սելմունին 35 տարեկան է, նա 2017 թվականին Ֆրանսիայի չեմպիոն է դարձել փակ տարածքում 1500 մ վազքի մրցույթում: