Սյունիքի մարզում իրանական բեռնատար է շրջվել. 47–ամյա վարորդը հիվանդանոցում է

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել իրանական բեռնատար, կա տուժած։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ «Քարավան» ռեստորանի դիմաց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վթար Սյունիքում. իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, 50–ամյա վարորդը մահացել է