ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի երկու բնակավայր․ ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնբասի Վալենտինովկա և Կալինովո բնակավայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Հարավային» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կալինովո և Վալենտինովկա բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ գործողությունների ընթացքում պարտություն է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի 7 մեքենայացված, աէրոմոբիլային, 3 գրոհային, 1 հրետանային բրիգադների, ինչպես նաև անօդաչու ավիացիոն համալիրների գնդի կազմավորումների:
Հիշեցնենք, որՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։