Կոտրվածքներ և կապտուկներ. Բոյարսկին հոսպիտալացվել է ներկայացման ժամանակ ընկնելուց հետո

Միխայիլ Բոյարսկին . Արխիվային լուսանկար
Լենսովետի թատրոնը նախապես հայտարարել էր, որ արտիստը հիվանդության պատճառով չի մասնակցելու ապրիլի 18-ին նախատեսված ներկայացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Խորհրդային և ռուս հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելուց հետո, հայտնում է 112 Telegram-ալիքը։
Նշվում է, որ ապրիլի 14-ին արտիստը ներկայացման ժամանակ սայթաքել է և մոտ երեք մետր բարձրությունից ընկել մեջքի վրա։ Դրա հետևանքով դերասանը ստացել է լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ ողերի կոտրվածքներ և կապտուկներ։
Մինչդեռ Լենսովետի թատրոնից ավելի վաղ հայտնել էին, որ արտիստը հիվանդության պատճառով չի մասնակցի ապրիլի 18-ին նախատեսված ներկայացմանը։
«Ընկերնե՛ր, այսօր «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը կանցկացվի անսովոր ձևաչափով. Միխայիլ Սերգեևիչ Բոյարսկին (հերցոգ Էսկալուս) չի մասնակցի դրան, կհնչի միայն արտիստի ձայնը: Այս որոշումը կապված է Միխայիլ Սերգեևիչի հիվանդության հետ»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։
Նրանք նշել են, որ անհանգստության պատճառ չկա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Միխայիլ Բոյարսկին շտապ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով։