Ինչո՞ւ է «Viva»–ի կապը խափանվել. ընկերությունը հայտարարություն է տարածել

«Viva»–ի սպասարկման կենտրոն
Արագ արձագանքման թիմը փորձում է վերացնել խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արդեն մի քանի ժամ է` «Viva»–ի կապը խափանվել է, քաղաքացիները բողոքում են համացանցի բացակայությունից և զանգեր կատարելու դժվարություններից։ «Viva» ընկերությունը բացատրել է պատճառը։

«Առանձին տեղանքներում տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության դժվարություններ կան ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով»,– ասված է հայտարարությունում։

Ընկերությունը վստահեցնում է, որ արագ արձագանքման թիմը անհրաժեշտ միջոցներ է գործադրում խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի: