ՀԿԵ–ն վերանորոգում է կայարանների ուղևորատար հարթակները

ՀԿԵ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ներկայում իրականացվում են ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ (մասնավորապես՝ ուղևորատար հարթակների) Երևան, Արագած, Արաքս կայարաններում և Արմավիրի մարզի Արտաշար գյուղի կանգառային կետում։ Երևանի կայարանում նախատեսվում են նաև միջոցառումներ՝ շարժունակության սահմանափակում ունեցող ուղևորների համար պայմանները բարելավելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Երևանի կայարանում աշխատանքների ավարտը նախատեսվում է հունիսին, իսկ Արագածի և Արաքսի կայարաններում՝ հուլիսին։ Արտաշար գյուղի կանգառային կետում նույնպես աշխատանքները կավարտվեն հուլիսին։
ՀԿԵ–ն ժամկետներից շուտ է կատարում ներդրումային պարտավորությունները. Մելնիկովի հարցազրույցը
Նոր հարթակը կնպաստի այդ ուղղությունից օգտվող ուղևորների հարմարավետության բարձրացմանը։
ՀԿԵ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար։