Եմենում ԱՄՆ–ի հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 58–ի

Եմեն
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թվում քաղաքացիական ծառայողներ և բժիշկներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Եմենի հութիները հայտնել են, որ Ռաս–Իսա նավթային նավահանգստին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 58-ի, ևս 126 վիրավոր կա։ Այս մասին գրում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին 38 զոհի և 102 տուժածի մասին:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թվում եղել են քաղաքացիական ծառայողներ և բժիշկներ։
Հութի ապստամբները դատապարտել են ԱՄՆ-ի հարձակումը։ Ամերիկյան կողմը հաստատել է նավահանգստին հարվածներ հասցնելու փաստը։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) իր հերթին նշել է, որ հարվածների նպատակն է եղել վերացնել Իրանի կողմից աջակցություն ստացող հութի ահաբեկիչների վառելիքի աղբյուրը և խաթարել նրանց տնտեսական ներուժը:
CENTCOM-ի հայտարարության մեջ նշվում է, որ նավահանգիստն օգտագործվել է վառելիք ստանալու համար, որը հութիներն օգտագործել են իրենց ռազմական գործողությունները շարունակելու, ինչպես նաև ներմուծման շահույթի յուրացումից տնտեսական օգուտ ստանալու համար: